Հայ աճպարարների միությունը Երևանի Ամերիկյան անկյունում ներկայացնելու է աճպարարական արվեստը։ Միջոցառման ընթացքում խոսվելու է աճպարարության պատմության և տեսության մասին, և այս ամենն ուղեկցվելու է այնպիսի աճպարարական հնարքներով, ինչպիսիք են մտքի ընթերցումը, միկրո աճպարարությունը և այլն։ Միջոցառումը կվարեն Հայկ Միքայելյանը, Սուրեն Վարդանյանը և Հայկ Ջանոյանը։

[widgetkit id=15]