ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ազգային թատերական ստեղծագործական միավորումը և Ծաղկաձորի քաղաքապետարանը ներկայացնում են Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը, որը տեղի կունենա Ծաղկաձորում 2014 թ-ի օգոստոսի 10-15-ը: Մնջախաղը թատրոնի յուրահատուկ, բացառիկ ժանրերից է, որը հասկանալի է բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից և կրոնից: Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի նպատակն է համաշխարհային մնջախաղի լավագույն նմուշները հասանելի դարձնել հայաստանյան հանրությանը, ինչպես նաև խթանել հայաստանյան մնջախաղի թատերախմբերի ինտեգրումը համաշխարհային թատերական, մշակութային գործընթացներին և առաջարկել զբոսաշրջության նոր մոտեցումներ: