Մարտի 3-ին տեղի էր ունեցել ՀԱՄ-ի 10-րդ հավաքը: Ինչպես բոլոր հավաքների ժամանակ, այնպես էլ այս հավաքի սկզբում տեղի ունեցավ վկայականների հանձնում: Միություն ընդունվեց մեկ թեկնածու՝ Արշակ Փոլադյանին: Այնուհետև Սուրեն Վարդանյանը կիսվեց նախորդ ամսում Կիեւում տեղի ունեցած “Ukraina Mae Talant 2013″ նախագծում իր հաջողություններով և ստացված տպավորություններով:

Միության նախագահ Վարդան Ամիրյանի գլխավորությամբ քննարկվեցին մի շարք նախագծեր, որոնք շուտով պետք է կյանքի կոչվեն:

Հավաքի ընթացքում կազմակերպվել էր նաև մրցույթ-վիկտորինա անդամների և թեկնածուների համար, որն այսուհետ կրելու է շարունակական բնույթ: Հաղթողը վերջում կստանա անակնկալ նվեր ՀԱՄ-ի նախագահության կողմից: Հարցերի մի մասը կազմված էր ցուցադրվող հնարքի անվանումը գուշակելուց: Դրանք էին Aces Sandwich, Muscle Pass, Backpalm հնարքները:

Հարցերի մյուս մասը կազմված էր ստուգելու համար մասնակիցների գիտելիքները աճպարարության պատմության ոլորտում: Ահա Մայքլ Ջեքսոնի կատարումը, որը նվիրված է «Զիգֆրիդ և Րոյ»-ին http://www.youtube.com/watch?v=7uFq1QJOa6g Իսկ սա մեծն Քարդինիի ելույթը http://www.youtube.com/watch?v=sVe7chIgn0w

Հետևյալ մասնակիցները ստացան 1 միավոր՝ Սերգեյ Ներսիսյան, Հենրիկ Ավդալյան, Վարդան Մանգասարյան, Սերյոժա Պողոսյան, Արամ Ղարիբյան, Արմեն Մխոյան և Հայկ Ջանոյան:

Տեղի ունեցավ նաև սեմինար էզոթերիկայի և ենթագիտակցության մասին, որը վարում էր  Արմեն Մխոյանը: Սեմինարն անցավ բուռն քննարկումներով: Այս հավաքի մասին առայժմ այսքանը:

[widgetkit id=8]