Ի ուրախություն և ի գիտություն այն մարդկանց, ովքեր սիրում են կամ զբաղվում են պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ մակարդակով մի հին ու գեղեցիկ արվեստաձևով, որը դարեր շարունակ մարդկանց ստիպում է սպասել հրաշքների, պատճառում է զարմանք և հաճույք և կոչվում է աճպարարություն, 2012թ. ապրիլի մեկին տեղի ունեցավ Հայ աճպարարների միության (ՀԱՄ) առաջին հանդիպումը:

Առաջին հանդիպում ժողովը տեղի ունեցավ Երևանում, որին մասնակցում էին թե՛ սիրողական, թե՛ պրոֆեսիոնալ մակարդակի աճպարարաներ, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնք սիրում և զբաղվում են այս հրաշք արվեստաձևով: Ժողովի ժամանակ քննարկվեցին տարբեր հարցեր Հայաստանում աճպարարական արվեստը պրոպագանդելու և զարգացնելու նպատակով: ՀԱՄ-ի հիմնական նպատակներից մեկը Հայաստանում կազմակերպել աճպարարների սեմինարներ, դասախոսություններ, ելույթներ, միջոցառումներ, փառատոններ և մրցույթներ, որն ընդունվեց մեծ ուրախությամբ: Ժողովին մասնակցում էին 15 աճպարար, որոնք շատ մեծ սիրով և ուրախությունով տվեցին իրենց համաձայնությունը Հայ աճպարարների միության ստեղծմանը Հայաստանում: Ժողովին մասնակցում էին լրագրողներ, ովքեր իրենց խոսքը ասացին թերթերում, ամսագրերում և էլեկտրոնային կայքերում: Ժողովի մասնակիցները ծանոթացան ՀԱՄ-ի կակոնադրության հետ, որն ընդունվեց միաձայն: Այս բոլոր թեմաներով ժողովին ելույթ ունեցավ Հայաստանում ճանաչված պրոֆեսինալ աճպարար Վարդան Ամիրյանը: Ժողովի ժամանակ սիրողական մակարդակի աճպարար Մարտին Թադևոսյանի կողմից  հարց դրվեց ընտրել ՀԱՄ-ի նախագահ Վարդան Ամիրյանին, որն ընդունվեց միաձայն: Վարդան Ամիրյանն իր հերթին  առաջադրեց  ՀԱՄ-ի փոխնախագահ ընտրել աճպարար Հայկ Միքայելյանին, որն ընդունվեց միաձայն: Այս ընտրություններին իրենց ձայնը տվել էին նաև հայ աճպարարներ Սոս Պետրոսյանը (Գերմանիա), Վահան Հովհաննիսյանը (ՌԴ), Մանուկ Բաստրմաջյանը (Հունաստան), Վիկտոր Աղաբաբյանը (ՌԴ), Մանուել Ղազարյանը (ՌԴ), Արսեն Մելքոնյանը (Բելոռուս) և մեր միության լավ ընկեր-բարեկամ, համաշխարհային ճանաչում ունեցող հոլիվուդյան աստղ աճպարար Ֆրանց  Հարարին (ԱՄՆ):

Ժողովի վերջում մասնակիցների կողմից տեղի ունեցան ելույթներ և ցուցադրումներ:

ՀԱՄ-ը սիրով սպասում է այն մարդկանց, ովքեր ցանկություն կհայտնեն դառնալու ՀԱՄ-ի անդամներ: