Եվս մեկ հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ Հայաստանում ճանաչված, պրոֆեսիոնալ աճպարար,  Միության նախագահ Վարդան Ամիրյանի հետ: Այս հանդիպումն ամբողջովին կապված էր բուն աճպարարությանը:

Հանդիպման ժամանակ ցուցադրվել և բացատրվել է շատ հնարքների ճիշտ ներկայացումը, որոշ գաղտնիքներ մենթալ մոգությունից, բեմական մոգությունից, թե ինչպես կարելի է կառուցել և բեմադրել ելույթները, ընտրել երաժշտություն տվյալ ելույթի համար, հնարքների ներկայացման հոգեբանությունը և, ընդհանրապես, հոգեբանությունը՝ որպես կարևոր գործիք աճպարարության մեջ: Այդ օրը աճպարարների միությանը միացավ նաև մի գեղեցիկ և հետաքրքիր անձնավորություն՝ Մարինա Մարտիրոսյանը, որը մեզ այսուհետ օգնելու է թարգմանությունների հարցում: