Միության երրորդ հավաքին տեղի ունեցավ հետաքրքիր հանդիպում Հայաստանում ճանաչված էքստրասենս Ռուբեն Բաբայանի հետ: Էքստրասենսը բացատրեց՝  որքան կարևոր է էներգետիկ դաշտերի օգտագործումը աճպարարի ելույթի ժամանակ, դրանց ազդեցությունը հանդիսատեսի վրա և դահլիճի էներգետիկ դաշտերի օգտագործումը՝  ի օգուտ աճպարարի: Նրա խոսքով՝  եթե կարողանաս հասնել այն մակարդակին, որ էներգետիկան ճիշտ օգտագործվի, հնարավոր է հասնել բարձր արդյունքների և արժանանալ հանդիսատեսի լիարժեք ընդունելությանը: