Հայ աճպարարների միությունը (ՀԱՄ) հիմնադրվել է 2012թ. ապրիլի 1–ին Վարդան Ամիրյանի նախաձեռնությամբ:
Այն մշակութային, լուսաբանող և ստեղծագործական կազմակերպություն է, որը միավորում է ինքնակամ հայ աճպարարներին` պրոֆեսիոնալ, սիրողական և սկսնակ:
ՀԱՄ-ի առաքելությունն է`
• Հայաստանում նոր մակարդակի բարձրացնել աճպարարական արվեստը,
• աճպարարական արվեստի բազմակողմանի օգտագործման շնորհիվ երիտասարդների և պատանիների մեջ բարձրացնել էսթետիկ և գեղագիտական ընկալման մակարդակը,
• պայքարել, որպեսզի աճպարարական ժանրը չկիրառվի ի վնաս մարդկության և գիտության, ինչպես նաև չշահագործվի բացասական նպատակների իրագործման համար:
Միության առաքելությունն իրականացնելուն ծառայում են՝
• սեմինարները, դասախոսությունները, բաց ցուցադրումները, ստեղծագործական հանդիպումները, փառատոնները, մրցույթները, ներկայացումները և ընդհանուր ժողովները,
• համաշխարհային ճանաչում ունեցող աճպարարների և աճպարարական միությունների հետ միջազգային կապերը,
• աճպարարական ամսագրերը, թերթերը և մեթոդիկական գրականությունը,
• աճպարարական արվեստի թանգարանի և գրադարանի ստեղծումը,
• համագործակցումը հասարակական և պրոֆեսիոնալ կազմակերպությունների հետ:
• հայ աճպարարների ձեռքբերումների լուսաբանումը կայքում: