Հուլիսի 30–ին տեղի ունեցավ ՀԱՄ-ի հերթական հավաքը, որն անձամբ վարեց միության նախագահ Վարդան Ամիրյանը,ով վերջերս էր վերադարձել հյուրախաղերից: Նա ներկայացրեց ՀԱՄ-ի հետագա անելիքներն ու աշխատանքները:
Ուրախալի էր, որ ՀԱՄ-ի հավաքի ընթացքում կային նորեկներ` Վահագն ու Հայկը, ովքեր մեծ ցանկություն և պատրասկամություն ունեին համալրելու միության կազմը: Հաջորդ հանդիպմանը նրանք պատրաստվում են անդամագրության քննություն հանձնել:
Բացի գործնական քննարկումներից, օրը լի էր հետաքրքիր անակնկալներով: ՀԱՄ-ը հյուրընկալել էր սիրված ժողովրդական երգչուհի Անահիտ Սահակյանին, ով իր ներկայությամբ գեղեցկացրեց օրը: Բացի այդ ՀԱՄ-ի թեկնածու Ալեքսանդր Ջուլհակյանը ընկերների հետ նշեց ծննդյան տարեդարձը: Արդյունավետ և հաճելի հավաքը եզրափակեց Անահիտ Սահակյանը իր անկրկնելի կատարումով:

Նյութը` Թամարա Սարգսյանի
Լուսանկարները` Արմեն Մխոյանի