« ԻԼՅՈՒԶԻՈՆԻՍՏՆԵՐԸ » մոգության երեկո

­

  ՀԱՄ-ը չի դադարում հայ հանդիսատեսին զարմացնել նորանոր տպավորիչ ելույթներով: Այս անգամ նրանք պատրաստել էին նորարական լուծումներով հագեցած ու անկրկնելի մի ներակայացում: Շեշտը ոչ միայն դրված էր հնարքների արհեստավարժ ու գեղեցիկ մատուցման վրա, այլև լայնածավալ աշխատանք էր տարված մոգական արվեստին բնորոշ առեղծվածային ու կախարդական մթնոլորտ ստեղծելու համար:
Բեմական ձևավորումը, ձայնային և տեսողական հատուկ ազդանքները, հետաքրքիր կերպարային լուծումները ու ներկայացման ինտերակտիվ բնույթը հանդիսատեսին ամբողջովին տեղափոխում են Հրաշքների աշխարհ:
Աճպարարական արվեստի պատմության էջերը թերթելով՝հասնում ենք մեր օրեր ու վայելում մոգության տարբեր տեսակների ներկայացումը: Հրդեհվող գրքեր, թռչող սեղաններ, անհետացող գումարներ, ռուբիկ-կուբիկային առեղծվածներ, գույների ու լույսերի հրավառություն… և բազմաթիվ այլ հրաշքներ, որ պարզապես անխոս են թողնում դիտորդին:
Բառերով այդ անկրկնելի զգացողությունները չես կարող փոխանցել. այս ներկայացումն անձամբ է պետք տեսնել ու թեկուզ կարճ ժամանակով տեղափոխվել այն հեքիաթային աշխարհը, որտեղ անհնարին ոչինչ չկա:
Հոգ չէ, եթե բաց եք թողել նախորդ ներկայացումը, տխրելու կարիք չկա. ձեզ համար հրաշալի նորություն ունեմ: Դուք հնարավորություն ունեք վայելելու ԻԼՅՈՒԶԻՈՆԻՍՏՆԵՐԸ մոգության երեկոն հուլիսի 22–ին, ժամը` 19։30, «Գոյ» թատրոնում (Գրիգոր Լուսավորչի փող. 6):

Տոմսերը կարող եք ձեռք բերել օնլայն՝ https://bit.ly/2uEEiXw:

Հետևեք միջոցառմանը Facebook-ում ՝ https://web.facebook.com/events/1717042561666803:

Շտապե՛ք հայտնվել Հրաշքների աշխարհում: Սիրով սպասում ենք ձեզ:

 

Նյութը` Թամարա Սարգսյանի

16 Հուլիսի, 2018|