ՀԱՄ-ը տարին մեկնարկեց հաճելի անակնկալով ու աճպարարական արվեստի սիրահարներին հրաշալի մի տոն նվիրեց: Հունվարի 12-ին ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայ մեջիք շոու» խորագրով աճպարարական ներկայացումը: Հանդիսատեսն անհամբերությամբ ու մեծ սիրով էր սպասում այս իրադարձությանը:
Միության նախագահ Վարդան Ամիրյանի ու տիկնոջ՝ Արևիկ Հարությունյանի ողջույնի խոսքից հետո երեկոն բացեց և անկրկնելի հնարքով հանդես եկավ ՀԱՄ-ի ամենակրտսեր անդամ Եվա Ամիրյանը: ՀԱՄ-ի անդամներ Վարդան Ամիրյանը, Հայկ Միքայելյանը, Հայկ Ջանոյանը, Արամ Ղարիբյանը, Միսակ Խանդանյանը, Արմեն Մխոյանն ու Նահապետ Արշակյանը ներկայացան յուրօրինակ ծրագրով՝ընդգրկելով աճպարարական արվեստի գրեթե բոլոր ճյուղերը: Հայ ու համաշխարհային ճանաչում ստացած հայտնի հնարքները նոր շունչ ու կյանք ստացան տաղանդավոր աճպարարների կատարմամբ: Բացի ականատես լինելուց հանդիսատեսն անձամբ ակտիվ մասնակցություն ցուցաբերեց հնարքների կատարման գործում:
Ներկայացման հանդեպ մեծ հետաքրքրությունը, բուռն ու ջերմ արձագանքը կրկին փաստեցին այն, որ ՀԱՄ-ի ծավալած ակտիվ ու ազգանվեր գործունեությունն իսկապես ազդեցիկ է աճպարարական արվեստի պահպանման ու զարգացման գործում:
Նյութը՝ Թամարա Սարգսյանի
Նկարները՝ Նարեկացի Արվեստի Միություն