ՀԱՄ-ը շարունակում է իր կողմից ձևավորած լավ ավանդույթը՝պարբերաբար անցկացվող հավաքներին հյուրընկալելով հայ տաղանդավոր հայտնիներին։ Այս անգամ ՀԱՄ-ի պատվարժան հյուրն էր վաստակաշատ դերասան Արա Սարգսյանը,ով հայ հանդիսատեսին հայտնի է թատրոնում,կինոյում և հեռուստատեսությունում իր ծավալած ակտիվ գործունեությամբ ու ավանդով։ Դերասանը խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, ինչպիսիք են` «Հեքիաթներ», «Աստվածային կատակերգություն», «Ընկեր Փանջունի»,ներկայացել է մի շարք կոմերցիոն ներկայացումներով, ինչպիսիք են`«Խաղում ենք 1700», «Մեա կուլպա», «Վերելք», նկարահանվել է բազմաթիվ գեղարվեստական կինոնկարներում, որոնցից են`«Սպիտակ ոսկոր», «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին», «Մեծ պատմություն փոքր քաղաքում»,«Կորցված և գտնված Հայաստանում» և այլն:

Միության անդամները սիրով ցուցադրեցին մի շարք աճպարարական հնարքներ և հաճելիորեն զարմացրին ականավոր արվեստագետին։ Վերջինս էլ իր հերթին վարպետության դաս անցկացրեց դերասանական արվեստի և ռեժիսուրայի վերաբերյալ։ Դերասանը կիսվեց իր մասնագիտական հմտություններով և տարիների փորձով,ինչն,անշուշտ, շատ հետաքրքիր էր միության անդամների համար։ Ստացած գիտելիքների կիրառումն օգտակար կլինի աճպարարական արվեստում,չէ՞որ աճպարարն էլ ինչ-որ առումով դերասան է․․․դերասան,ով հրաշքներ է գործում․․․

Նյութը` Թամարա Սարգսյանի