ՀԱՄ-ի ժողովի ժամանակ որոշվել էր, որ ՀԱՄ-ի անդամները հավաքվելու են ամիսը մեկ անգամ` ամսվա վերջին կիրակի օրը: Արդեն տեղի է ունեցել հինգ հանդիպում. հանդիպման ժամանակ ներկա են եղել տարբեր հյուրեր, ճանաչված դերասաններ, հոգեբաններ, էքստրասենսներ, աճպարարներ, որոնք կիսվել են ՀԱՄ-ի անդամների հետ իրենց գիտելիքներով, ինչ-որ տեղ նաև իրենց գաղտնիքներով, որոնք շատ օգտակար են ցանկացած աճպարարի ելույթների կամ հնարքների համար: Բոլոր այս հանդիպումներին տեղի ունեցան նաև ՀԱՄ-ի անդամների ելույթները, որոնք շատ փայլուն և գեղեցիկ կատարում էին իրենց հնարքները` զարմացնելով ոչ միայն հյուրերին, այլ նաև կոլեգաներին: Մի քանի խոսք հյուրերի հանդիպումների մասին:


Շատ մեծ հետաքրքրությամբ անցավ Հայաստանում շատ սիրված և ճանաչված դերասան և հեռուստատեսային շոումեն Գրիշա Աղախանյանի հանդիպումը, որը իր հմտությունով կիսվեց դերասանական վարպետության գաղտնիքների մասին, թե ինչպես պետք է աճպարարը բացի իր մասնագիտությունից դրսևորի իրեն որպես դերասան: Կիսվեց նաև հեռուստատեսային շոուների գաղտնիքներով, թե ինչպես պետք է հեռուստատեսային նկարահանումների ժամանակ դրսևորեն իրենց: Սա շատ կարևոր հանդիպում էր, քանի որ հեռուստատեսությունը մեր կյանքում անբաժանելի տեղ է գրավում: